Քանիսն են առցանց

Մենք ունենք 21 հյուրեր ակտիվ

Գործընկերներ

Ակնառու հղումներ.

ԿՈՐՊՈՀՈՍՏ
Web hosting, domain names, SEO

Ռեզ Արտիս
Արվեստագետների կացարանների համաշխարհային ցանց:

Ceardlann na gCnoc
Արվեստագետների կացարան իռլանդական Գելթախտում:

Մուրլանդ պրոդակշն
Արվեստի անկախ կազմակերպություն, Մ. Բրիտանիա:

Galerie La Vieille Poste
Ցուցադրությունների և արտ նախագծերի տարածք Լարոքում, Ֆրանսիա:

ՆՓԱԿ
Նորարար փորձարարական արվեստի կենտրոն:

IME մշակութային ՀԿ
Մշակութային ՀԿ Բուլղարիայում
About Us
ԱԿՈՍ մշակութային ՀԿ
«Ակոս» մշակութային ՀԿ-ն հիմնադրվել է 2002 թ –ին`Երևանում: Այն նմանատիպ միջազգային կառույցների մոդելն է Հայաստանում: 2006-ին Ակոսը հիմնել է «Հասարակական հետազոտություների մշակութային կենտրոնը», որը 2006թ.-ից իրականացնում է «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ստեղծագործելու ավանդական և ժամանակակից ձևերի զարգացմանը Հայաստանում, կազմակերպել, համակարգել և իրականացնել արվեստի նախագծեր` ցուցահանդեսներ, հավաքույթներ, հետազոտական քննարկումներ, սեմինարներ Հայաստանում և արտասահմանում: Խրախուսելի են Հայաստանի հասարակական-քաղաքական և մշակութային իրավիճակը համաշխարհային գործընթացների ֆոնի վրա ուսումնասիրվող նախագծերը: Հայ արվեստագետներ և տեսաբաններ են ընդգրկված նախաձեռնող խմբի կազմում, որոնք իրենց գործունեության ոլորտներում կիսել են և կիսում են մեր մտահոգությունները: Համագործակցելով «Ակոսի» հետ` նրանք հնարավորություն են ունենում հանդիպել մեզ այցելած օտարերկրյա արվեստագետներին և տեսաբաններն և համագործակցել նրանց հետ:

2006թ.-ի վերջերից սկսած «Ակոսը» համագործակցում է Cló մշակութային կազմակերպության հետ, որը գտնվում է Իռլանդական Գելթաղտում, այսինք այսօրվա Իռլանդիայի իռլանդախոս հատվածում: Համագործակցության հիմնական ուղղությունը մշակութային փոխայցելություններն ու նախագծերի փոխանակումներն են: Cló մի նախաձեռնություն է, որը տեղի համայնքի և օտարերկրյա արվեստագետների միջև համագործակցության և ստեղծագործական փոխանակումների հարթակ է տրամադրում:

Ծրագրային հիմնական դրույթներ.


ԱԿՈՍ-ի նախագահությունը

Թաթուլ Մկրտչյան`տեսաբան, ԱԿՈՍ-ի համահիմնադիր:
(ավելին)

Մկրտիչ Տոնոյան` նկարիչ, ԱԿՈՍ-ի նախագահ, «Ակոս» արվեստագետների կացարանի հիմնադիր:
(ավելին)

Հայկ Նավասարդյան` երաժիշտ` գործիքավորող, դաշնակահար:
(ավելին)

Վրույր Թիզյան`  նկարիչ, քնդակագործ, ԱԿՈՍ-ի համահիմնադիր:
(ավելին)

Իան Ջոյս - Cló Ceardlann na gCnoc, Donegal, գեղարվեստական տնօրեն, Իռլանդիա:
(ավելին)

Վահրամ Կոստանյան` դիզայներ, ֆլորիստ, «Ակոսի» ներկայացուցիչը Մոսկվայում:
(ավելին)