Քանիսն են առցանց

Մենք ունենք 28 հյուրեր ակտիվ

Գործընկերներ

Ակնառու հղումներ.

ԿՈՐՊՈՀՈՍՏ
Web hosting, domain names, SEO

Ռեզ Արտիս
Արվեստագետների կացարանների համաշխարհային ցանց:

Ceardlann na gCnoc
Արվեստագետների կացարան իռլանդական Գելթախտում:

Մուրլանդ պրոդակշն
Արվեստի անկախ կազմակերպություն, Մ. Բրիտանիա:

Galerie La Vieille Poste
Ցուցադրությունների և արտ նախագծերի տարածք Լարոքում, Ֆրանսիա:

ՆՓԱԿ
Նորարար փորձարարական արվեստի կենտրոն:

IME մշակութային ՀԿ
Մշակութային ՀԿ Բուլղարիայում
Հայտարարություն PDF Տպել Էլ.փոստ

Հրավերք թարգմանիչներին

 Հուլիսի 20-ից մինչև  օգոստոսի 30-ին մենք՝ երկու արտիստներս, Հայաստան կժամանենք Գերմանիայից և Ֆրանսիայից՝ 6 շաբաթով հյուրընկալվելու <<Ակոս>> մշակութային ՀԿ-ի արվեստագետների կեցավայրում:

Այս կեցության նպատակն է հավաքագրել նյութեր՝ ձայնագրություններ, կյանքի պատմություններ, նկարներ, որոնք սկիզբ կտան երկու տեսակ ստեղծագործությունների՝

  1. Կարճամետրաժ ֆիլմ սահմանների, տարածքների, լեզուների վերաբերյալ, որ կկատարվի փորձարարական ֆիլմի և փաստագրական էսսեյների ավանդական ոճով:
  2. Պատմողական ներկայացում «Սասուցի Դավիթ» էպոսի վերաբերյալ՝ կապելով հազարամյա «պատմողական» արվեստը ժամանակակից «ձայնարվեստի» հետ:

Նախագիծը տեղի կունենա Երևանում և Երևանից դուրս:

Մենք փնտրում ենք անգլերեն լեզվի թարգմանիչներ, ովքեր մեզ կաջակցեն հարցազրույցների ժամանակ:

Տվյալ պահին մենք չենք կարող դրամական փոխհատուցում տրամադրել մասնակիցներին, բայց  ցանկության դեպքում փոխարենը կտրամադրենք ընդգրկուն թրեյնինգ հավաքագրման վերաբերյալ՝ տեսական և գործնական հագեցածվածությամբ:

Նախագծի և կատարվելիք աշխատանքի  վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Կապ

Լաուրելին Կոյնիգ՝  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Մկրտիչ Տոնոյան («Ակոս» մշակութային հ/կ)՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Հեռ. ՝ +374 91 23 24 55

Մեր մասին

        Լաուրելին Կոյնիգը ֆրանսիացի բանասաց է, վիդեո և աուդիո ներկայացումներով հանդես եկող արվեստագետ: Նրա աշխատանքի համար հումք են ծառայում, կյանքի պատմությունները, բանահյուսությունը և ազգագրական երգերը, ինպես նաև բեմական կամ վիդեո պատմվածքներ: Նրա աշխատանքում կարևորությունը տրվում է բանավոր գրականությանը, ժամանակակից իմաստաբանական ընկալմանը, կիրառությանը, ինքնությանը, ավանդույթներին, փոխանցականությանը վերաբերող հարցերին:

Վեբ կայք՝ www.laurelinekoenig.com

           Մարկուս Բյութերը գերմանացի աուդիո արվեստագետ է, իրականացնում է ինստալացիաներ, կենդանի ներկայացումներ, ինչպես նաև կոմպոզիցիաներ:

Հեղինակի աշխատանքը հիմնված է սեփական ձայնագրությունների, հարցազրույցների վրա: Նրա նախագծերի շեշտը դրված է հասարակությունների զարգացման, արդի հասարակական կառույցների, ճարտարապետության, տարբեր վայրերի ծագման, ինչպես նաև բնակչության ապագայի տեսլականների վրա:

Վեբ կայք՝  www.marcusbeuter.fragmentrecordings.de

 


                                                      Հրավերք պատմասացներին (բանահյուսներին)

          Հուլիսի 20-ից մինչև  օգոստոսի 30-ին մենք՝ երկու արվեստագետներս, Հայաստան կժամանենք Գերմանիայից և Ֆրանսիայից՝ 6 շաբաթով հյուրընկալվելու «Ակոս» մշակութային ՀԿ-ի միջազգային արվեստագետների կեցավայրում:

          Այս կեցության նպատակներից մեկն է նյութեր հավաքագրել  «Սասունցի Դավիթ»  էպոսի  վերաբերյալ, որը հիմք կծառայի Ֆրանսիայիում տեղի ունենալիք պատմասացության ներկայացմանը:

Նախագծի համար անհրաժեշտ կլինեն մարդիկ, ովքեր քաջանածանոթ կլինեն էպոսին, կերգեն, կնվագեն, էպոսին վերաբերող պատմություններ և ասքեր կպատմեն, որի ընթացքում շեշտադրումը կլինի այն մարդկանց վրա, ում այդ գիտելիքը անձամբ փոխանցվել է ծնողներից, ընտանիքի անդամներից կամ այլոցից: Մասնակիցների համաձայնությամբ կձայնագրենք նրանց պատմություններն ու հարցազրուցները:

Նախագծի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Կապ

Լաուրելին Կոյնիգ՝  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Մկրտիչ Տոնոյան («Ակոս» մշակութային ՀԿ)՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Հեռ. ՝ +374 91 23 24 55

 

 

 

Գովազդ

миноксидил Киев