Քանիսն են առցանց

Մենք ունենք 21 հյուրեր ակտիվ

Գործընկերներ

Ակնառու հղումներ.

ԿՈՐՊՈՀՈՍՏ
Web hosting, domain names, SEO

Ռեզ Արտիս
Արվեստագետների կացարանների համաշխարհային ցանց:

Ceardlann na gCnoc
Արվեստագետների կացարան իռլանդական Գելթախտում:

Մուրլանդ պրոդակշն
Արվեստի անկախ կազմակերպություն, Մ. Բրիտանիա:

Galerie La Vieille Poste
Ցուցադրությունների և արտ նախագծերի տարածք Լարոքում, Ֆրանսիա:

ՆՓԱԿ
Նորարար փորձարարական արվեստի կենտրոն:

IME մշակութային ՀԿ
Մշակութային ՀԿ Բուլղարիայում
Իտալական կոնտեյներ
ֆգ

Իտալական առաջատար վիդեո-արվեստը Երևանում

Երեքշաբթի, Դեկտեմբերի 14-ին,
ժամը 5.00-ին

Մեկօրյա երեկո
ՆՓԱԿ ում, Երևան
(Նորարա փորձարարական արվեստի կենտրոն
)
Միջոցառման համադրող` Կարոլինա Լիո:

Ֆինանսավորվել է Եվրո-մշակութային հիմնադրամի
և Բաց Հասարակության ինստիտւտի կողմից,
Ակոս մշակութային ՀԿ-ի աջակցությամբ:

Իտալացի համադրող Կարոլինա Լիոն ներկայումս համադրող-ռեզիդենտ է 
և մասնակցում է Ակոս մշակութային ՀԿ-ի մշակութային փոխանակումների ծրագրին Երևանում:

Կարոլինան կներկայացնի իր գործունեությունը և Հայաստան այցելության նպատակը, կցուցադրվեն Իտալացի մի քանի ժամանակակից վիդեո-արվեստագետների աշխատանքներ, իսկ ցուցադրության ավարտից հետո կզրուցի հայ երիտասարդ արվեստագետների հետ, կծանոթանա նրանց գործունեությանը և աշխատանքներին` այցելելով արվեստանոցներ:


Իտալացի արվեստագետներ` Բարբարա Ագրեստ, Ռիկարդո Արենա, Ալեսսադրա Առնո, Բարբարա Բրոգոլա, Սիլվիա Կամպորեսի, Իջինո դե Լուկա, Լուկա Քրիստիան Մանդեր, Սաբրինա Մուզի, Քրիստիան Նիկոլի, Ջորդանո Ռիզարդի, Նատալիա Սաուրին, Անջելինա Վոսկոպոլոու:


Կցուցադրվեն 14 վիդեո-աշխատանքներ, որոնք ընտրվել են «Իտալական կոնտեյներ» նախագծի համար Միլանում գործող «Վիզուալ կոնտեյներ»-ի հետ համատեղ (www.visualcontainer.org): 
Ընտրված աշխատանքները թողարկվել են վերջին տարիներին և արդեն մասնակցել են մի քանի միջազգային վիդեո փառատոնների:

Նախաձեռնությունը Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային փոխանակման առաջին էտապն է, որը իրականացվել է «Ակոս» մշակութային ՀԿ-ի աջակցությամբ և ֆինանսավորվել է “Step Beyond” (քայլ առաջ) ծրագրի կողմից: Հաջորդ քայլը նախատեսվում է հայ արվեստագետների ցուցադրությունը Իտալիայում, Միլանում
2011թ.-ի ընթացքում: