Քանիսն են առցանց

Մենք ունենք 37 հյուրեր ակտիվ

Գործընկերներ

Ակնառու հղումներ.

ԿՈՐՊՈՀՈՍՏ
Web hosting, domain names, SEO

Ռեզ Արտիս
Արվեստագետների կացարանների համաշխարհային ցանց:

Ceardlann na gCnoc
Արվեստագետների կացարան իռլանդական Գելթախտում:

Մուրլանդ պրոդակշն
Արվեստի անկախ կազմակերպություն, Մ. Բրիտանիա:

Galerie La Vieille Poste
Ցուցադրությունների և արտ նախագծերի տարածք Լարոքում, Ֆրանսիա:

ՆՓԱԿ
Նորարար փորձարարական արվեստի կենտրոն:

IME մշակութային ՀԿ
Մշակութային ՀԿ Բուլղարիայում
Արվեստագետների կացարան ԱԿՈՍ

 Կացարանը Արամուսում:

«ԱԿՈՍ» արվեստագետների կացարան ծրագիր.
գործում է կլոր տաիր
(12 ամիս): 

Ծրագրի նկարագրությունը

Վայրը Երևանում

Վայրը Արամուսում

Ինչպես մասնակցել

Ծախսեր

Վերջնաժամկետ

 

 

«Ակոս» արվեստագետների ստեղծագործական կացարան (արվեստագետները կացարանում` Artist-in-Residence) ծրագիրը մի նախագիծ է, որը կնպաստի արվեստի տարբեր ճյուղերի և մշակութային միջազգային հավաքներին և փորձի փոխանակումներին Հայաստանում և արտասահմանում` հայ արվեստագետների պարտադիր մասնակցությամբ: Մասնակիցների համար հնարավորություն կստեղծվի ապրել և ստեղծագործել ըստ նախապես հաստատված նախագծի, ներգրավելով տեղի հետաքրքրված և մասնագիտական ներուժը: Ծրագիրը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծագործել և համագործակցել հավաքների ընթացքում և համապատասխանում են առաջ քաշված պահանջներին:

«Ակոսը» պայմանավորվածություն ունի երկու տարբեր սեփականատերերի հետ, որոնք պատրաստ են իրենց տարացքը տրամադրել «Արվեստագետների կացարան» ծրագրի համար. մեկը Երևան քաղաքում, մյուսը` Արամուս գյուղում: Մասնակիցներն իրենք են հոգում ծաղսերը: Հավաքների վայրերը կարող են փոխվել, կախված հետապնդվող նպատակներից և հնարավորություններից:

Ծրագրին կարող են մասնակցել արվեստագետներ` կերպարվեստի, արվեստի տեսության, արվեստագիտական հետազորության, կոմպոզիտորական, արհեստների, պարի, թատրոնի, դրամատուրգիայի, ռեժիսուրայի և այլն ոլորտներից:

Նորությունների և հայտարարությունների համար խնդրում ենք բաժանորդագրվել մեր կայքում:

 

 

Վայրը Երևանում

«Ակոսը» պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող մի ընդարձակ և այդ կարգի միջոցառուների համար շատ հարմար տարածքի սեփականատիրոջ հետ ստեղծագործական հավաքներ անցկացնելու համար: Այն մոտավորապես ընդգրկում է 10,000 մ/ք մակերես: Տարածքը ցանկապատ է և հարմար մեծ նախագծեր իրականացնելու համար: Գիշերելու վայրը և արվեստանոցները նույն շենքում են, և սննդի հարցը հնարավոր է կազմակերպել տեղում: Մասնակիցները իրենք են հոգում իրենց ծաղսերը, պարտավորվելով նաև մասնակցել կազմակերպվող միջոցառումներին` լեկցիաներին, քննարկումներին, շնորհանդեսներին:
Տարածքը հարմար է լենդ-արտի և մեծ քանդակային նախագծերի համար:  

Խոհանոց

Սենյակները և արվեստանոցները

Բնակելի մասը զնաղեցում է երկու հարկ` երկրորդ և երրորդ  հարկերը: Ամեն հարկում կան մեկական երեք և չորս սենյականոց բնակարաններ:
Ամեն բնակարան ունի մեկ ընդհանուր խոհանոց, երկու լոգասենյակ և մեկ ընդարձակ հյուրասենյակ:


Առաջին և չորորդ հարկերում գտնվում են արվեստանոցներ: 120մ/ք. մակերեսով մեծ դարպասներով երկու արվեստանոց գտնվում են առաջին հարկում, իսկ չորորդ հարկում` մեկ ընդարձակ արվեստանոց 240 մ/ք մակերեսով, խոհանոցով և լոգասենյակով:

    
Տարածքը նախատեսված է մինչև 30 մասնակիցների համար:
Տարածքի սեփականատերը և ծրագրի հովոնավորն է Արմեն Միքայելյանը:


Վայրն Արամուսում

Արամուսը Կոտայքի մարզում` Երևանի մոտ գտնվող գյուղերից է: Այս գյուղը ժողովրդին հայտնի է  «գազարի գյուղ» անունով: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի կոկիկ և համեստ ամառանոցի սեփականատիրոջ հետ տարածքը հավաքների ընթացքում օգտագործելու համար: Այն գտնվում է գյուղի մեջ և գրավում է 1500 մ/ք տարածք` ներառյալ մրգատու այգին, բնակելի տունը և թոնրատունը: Այստեղ նույնպես, տարածքը հնարավորություն է տալիս ապրել և ստեղծագործել նույն տեղում:
   

Տարածքն ունի ննջասենյակներ, խոհանոց, երկու լոգասենյակ և արվեստանոցներ: 
Շենքն ունի երեք հարկ.
Երկու արվեստանոց առաջին հարկում, և մեկը` երկրորդ հարկում, յուրաքանչյուրը 20մ/ք մակերեսով, բարձրությունը` 3 մ, 
2 առանձին բնակարաններ առաջին և երկրորդ հարկերում:
Յուրաքանչյուր բնակարան ունի 3 սենյակ` 15մ/ք մակերեսով և 1 բուխարիով ընդարձակ հյուրասենյակ:

   

Տարածքը նախատեսված է մինչև 10 հոգու համար:
Տարացքի սեփականատերն ու ադմինիստրատորն է Շանթ Հարությունյանը:

 

Ծրագրի նկարագրությունը

«Արվեստագետները կացարանում»` Artist-in-Residence ծրագրի միջոցով «Ակոսը» աջակցում է միջազգային գեղարվեստական նոր բազմամշակութային չափումներով և դրսևորումներով գործունեությունների ներհոսքին դեպի տարածաշրջան: Ինչպես նաև հակառակը, աջակցում է մշակութային խաչասերումներին և տեղի ու միջազգային արվեստագետ անհատների համագործակցությանը արտասահմանյան կառույցների հետ: Հյուր արվեստագետները հնարավորություն կունենան աշխատել առօրյա հոգսերից հեռու, շփվել տեղի արվեստագետների ու տեսաբանների հետ, հիմնել նոր կապեր արվեստի և այլ ոլորտներում:

Եթե արվեստագետի նախագիծը կապված է Երևանի կամ Հայաստանի այլ վայրերի հետ, մենք օժանդակում ենք նաև այս հարցում, առաջարկելով ապրելու և աշխատելու տարածք, օգտագործելով տեղի կապերը և ռեսուրսները: Այս տարբերակով հետաքրքրված արվեստագետները պետք է այդ մասին մեզ տեղեկացնեն և քննարկեն նախապես: Ծրագիրը կարող է տևել մինչև մեկ տարի, արտակարգ դեպքերում` ավելին: Այն ներառում է կացության վայրը, համատեղ օգտագործվող արվեստանոցը և ճանաչողական տուրեր Հայաստանով մեկ: Տրամադրվում են նաև անհատական արվեստանոցներ, եթե մասնակիցը պատրաստ է հոգալ ծաղսերը:

Հավաքների առաջին օրերին մասնակիցը հանդիպում է ծրագրի կազմակերպիչների հետ և քննարկում իր իրականցվելիք նախագծի առանձնահատկությունները և անհրաժեշտ պայմանների հարցը: Այս ոչ պաշտոնական ստուգարքը կոչված է բարձրացնելու կազմակերպության հետ համագործակցության մակարդակը և արդյունավետությունը: Հայաստանի բնակիչերը կարող են դիմել նաև մեկ շաբաթյա մասնակցության համար: Մնացած ոչ հայաստանաբնակների համար մասնակցության մինիմալ ժամկետն է երկու շաբաթ: 

Մենք վստահ ենք, որ այս համատեղ ստեղծագործական հավաքների ու համագործակցությունների ժամանակ հիմնված ընկերությունը հաճախ կարող է նոր համագործակցությունների և ստեղծագործական կապերի հիմք դառնալ, որոնք կշարունակվել նաև ծրագրի ավարտից հետո: 

Ֆինանսական աջակցություն հնարավոր է հովանավորներ գտնելու կամ դրամաշնորհներ ստանալու դեպքում:

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության մասին սերտիֆիկատ, կտպագրվեն նրանց աշխատանքները և մեր կայքում կդրվի հակիճ ներկայացուցչական տեղեկություն մասնակցի ու իրականցված նախագծի ու աշխատանքների մասին անհատական հղուներով:  


Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ 
”Ակոսը” ընդունում է նախագիծ առաջարկներ, աջակցում դրանց իրականացմանը և կազմակերպում է ստեղծագործական հավաքներ ու արշավներ Հայաստանի տարբեր անկյուններում և Երևանում:
Միջոցառումների մասին նախապես հայտարարվում է մեր կայքում և տարածվում է մեր լրատու էլ.-փոստի միջոցով:
 

 

Ինչպես դիմել

Դիմորդը պետք է ներկայացնի հետևյալը`  1. Արվեստագետի խոսք. խնդրում ենք շարադրել հակիրճ (12 տառաչափով, 500 բառից ոչ ավել): Գրեք ձեր ստեղծագործական սկզբունքների և գաղափարների մասին: Ի՞նչ եք ցանկանում իրականացնել «Ակոսի» ստեղծագործական հավաքին ձեր մասնակցության ընթացքում: 2. Հակիրճ մասնագիտական կենսագրություն` Curriculum Vitae- CV, (2 էջից ոչ ավել):3. Լրացված դիմումի ձև: Ուշադրությու’ն, բոլոր նյութերը պետք է լինեն հայերեն կամ ռուսերեն, կամ անգլերեն լեզուներով և վերնագրված:  “name. application.doc”, “name CV.doc” , “name.statement.doc”Եթե դիմումին կցված չեն DVD և CD ով ներկայացվող նյութեր, կարող եք դիմումն ուղարկել էլ.-փոստով: DVD և CD առկայության դեպքում կազմել փաթեթ` ներառելով նաև վերոնշյալ նյութերը և լրացված դիմումը տպագիր տարբերակով: Փաթեթը պետք է ուղարկել «Ակոսի» հասցեին: Խնդրում ենք սկզբից կապնվել մեր գրասենյակի հետ էլ.-փոստի միջոցով: Փոստային ծաղսերը վճարում է դիմորդը: Դիմումի նյութերը չեն վերադարձվում, խնդրում ենք բնօրինակներ չուղարկել:


Մասնակցությունը. 

մասնակցության մասին որոշումը կայացնում է մեր ընտրական կոմիտեն դիմում-առաջարկը ստանալուց 20-30 օրվա ընթացքում, ինչի մասին տեղեկացվում է դիմորդը: Խումբը պետք է դիմի անհատական դիմումի ձևով` նշելով խմբի ու իր գործընկերների անունները:

ԾախսերըԴիմումի վճար չկա:
Մենք շատ կցանկանայինք հրավիրել բոլոր ցանկացողներին և հոգալ նրանց ծաղսերը, բայց մենք շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն ենք և, ցավոք սրտի, բյուջե չունենք: Մասնակիցներն իրենք են հոգոմ իրենց ծաղսերը, եթե հովանավորներ չեն գտնվել և դրամաշնորներ չկան:
Եթե մասնակիցները հնարավորություն ունեն գումար հայթայթել իրենց տարածաշրջանային աղբյուրներից, մենք պատրաստ ենք պաշտոնական գրություն տրամադրել նրանց:


Վերջնաժամկետ
Ըստ այս  տարվա ծրագրի, վրջնաժամկետ չկա, բայց բոլոր ցանկացողները պետք է դիմեն իրենց նախընտրած ժամկետից անվազն մեկ ամիս առաջ: Այլ ժամկետների կամ դրանց փոխելու առաջարկները կարող է անել կազմակերպությունը, կախված մեծամասնության որոշումից:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր կայք կամ կապնվել մեզ հետ հետևյալ հասցեով`
Էլ.-փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
 

Մերի Տոնոյան` համակարգող, 
Մկրտիչ Տոնոյան` կազմակերպիչ և ղեկավար,

Տուն-գրասենյակ` + 374 10 24 42 13;
Բջջ.` + 374 91 23 24 55;
Ֆաքս` + 374 10 64 34 32 

Կայք` www.acoss.org Հասցե`Երևան 0069

Ռուբինյանց 8շ., բն. 17
«Ակոս» մշակութային ՀԿ


 

                                                                                    ՎԵՐ